Բացել լրահոսը Փակել լրահոսը
kanach-sevan
A A
Հասարակություն

Սևանի ջրի նմուշառումները դեռևս մի քանի փուլով փորձարկման են ենթարկվում

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կատարել  են Սեւանա լճի ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն՝ կապված լճի կանաչելու հետ։

Արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու համար «Ա1+»-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից:

Վերջինը նշեց, որ ԱՆ հիվանդությունների և կանխարգելման կենտրոնը նմուշները վերցրել է, բայց այս պահին դեռ մի քանի փուլով փորձարկման են ենթարկում։ Փորձաքննության արդյունքներն ամփոփելուց հետո իրենք անպայման  կհրապարակեն դրանք: