Բացել լրահոսը Փակել լրահոսը
shun nkar
A A
Հասարակություն

Դա կազմակերպված շանտաժ էր. թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն (տեսանյութ)

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն Արմեն Բեգոյանը, անդրադառնալով այսօր ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ ՀՈԱԿ-ում շներին վատ պայմաններում են պահում, նշեց, որ դա հերյուրանք է։

Նրա մոտ տպավորություն է ստեղծվում, որ դա կազմակերպված շանտաժ էր՝ սեւացնելու քաղաքապետարանի և ՀՈԱԿի աշխատանքը։ Նրա հավաստմամբ՝ ՀՈԱԿ-ի պայմանները կատարյալ չեն, սակայն իրենք կարողացել են կատարել աննախադեպ աշխատանք։

«Քաղաքապետը հայտարարեց՝ այլևս վերջ է դրված թափառող շների սպանդին։ Եվ քանի որ վերջին տարիներին այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, խնդիրը հրատապ լուծում  էր պահանջում։ Այդ իսկ պատճառով շների վիրահատությունը, ախտորոշումը իրականացվել է Ագրարային համալսարանի կողմից անվճար տրամադրված անասնաբուժական վիրահատարաններում, մինչեւ նոր տարածք տեղափոխվելը»։

Արմեն Բեգոյանը նշեց, որ օրական 20-24 վիրահատություն է իրականացվում՝ նախկին 5,7 վիրահատության փոխարեն, և շաբաթական վիրահատվում է մոտավորապես 100 շուն, ապա՝ բաց թողնվում իրենց տարածքներ։

«Գերագույն խնդիր է սպասարկել թափառող շներին և հնարավորինս անվնաս դարձնել։ Շները ոչ միայն հետազոտվում են, այլ համապատասխան ախտորոշում է իրականացվում, և այն կենդանիները, որոնք իրենց վարքագծով և համաճարակային պատկերով չեն համապատասխանում ազատ միջավայրին, բաց չեն թողնվում»։

Արմեն Բեգոյանն ավելացրեց, որ ունեն ամբողջական նախագիծ, որը պատրաստ կլինի աշնանը եւ որով մոտավորապես 100 շան համար նախատեսված է կացարանային պայմանների ապահովում։