Բացել լրահոսը Փակել լրահոսը
1562665608,9514
A A
Պաշտոնական

Սպառնացել է վարկաբեկիչ տեսագրություններ հրապարակել

Հուլիսի 3-ին Արտաշատ քաղաքի 43-ամյա մի բնակչուհի հայտնել էր, թե իր ծանոթը շանտաժ է անում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 8-ին կինը բացատրություն է տվել, որ վերջին վեց ամսում մտերմություն է արել Շահումյան գյուղի 41-ամյա մի բնակչի հետ, որը ներկայումս սպառնում է՝ իր հետ շփումները դադարեցնելու դեպքում իր մասին վարկաբեկիչ տեսագրություններ կհրապարակի և ցույց կտա իր երեխաներին:

Տղամարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: