Բացել լրահոսը Փակել լրահոսը
sevan kanach
A A
Տնտեսություն

Որոնք են Սևանա լճի ծաղկման հիմնական պատճառներն ըստ մասնագետների. econews.am

Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սևանա լճի վիճակի մասին, որում ասվում է․ «Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։

Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռների աճին նպաստել են մի քանի գործոններ․

Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրից կեղտաջրերի մուտքը լիճ

Սևանի ափամերձ տարածքներում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ,

Գյուղատնտեսությունը և անասնապահությունը, Ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի և ազոտի մուտքը լիճ,

Ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ

Բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները

Տեղումների սակավությունը։ Մայիսին լճում 36 մլն մ³ տեղումներ են արձանագրվել, որը մոտ է երբևէ պատմականորեն արձանագրված նվազագույնին (33 մլն մ³)

Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով ապրիլ ամսին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը:

Նյութի աղբյուրը` Econews.am