Բացել լրահոսը Փակել լրահոսը
hayk, nkar
A A
Հասարակություն

Ստամբուլյան կոնվենցիան կպարտադրի՞ 3-րդ սեռի ազատ ընտրելու իրավունքը (տեսանյութ)

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ խոսակցությունները 1 շաբաթ է` չեն դադարում:

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը պնդում է, որ կոնվենցիան վտանգներ է ներկայացնում հայկական ավանդույթների  ու արժեքների դեմ:

Տեղեկությունները, թե կոնվենցիան չի անդրադառնում միասեռ ամուսնությունների ընդունման վրա, Հայկ Այվազյանը կեղծիք որակեց և մեջբերեց կոնվեցիայից մի հատված: 

«Մասնակից պետությունների կողմից սույն կոնվեցիայի դրույթների կատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքերի պաշտպանության ուղղված միջոցները  պետք է ապահովեն առանց  խտրականության, այն է՝ անկախ սեռից, մաշկի գույնից, սեռական կողմնորոշումից և գենդերային  ինքնությունից»:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չպիտի  վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, ի՞նչ մտավախություններ կան,  Հայկ Այվազյանը պատասխանեց, որ եթե Հայաստանի Սահմանադրության և միջազգային վավերացված պայմանագրերում կան հակասություններ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

«Վավերացումից հետո ներքին օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի կոնվենցիայի պահանջներին, այսինքն՝ խտրականության արգելք սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով, 3-րդ սեռ ազատ ընտրելու իրավունք»,- ընդգծեց նա:

Այվազյանի խոսքով՝  Եվրամիության 3 երկիր՝ Բուլղարիան, Սլովակիան և Լատվիան հրաժարվել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որով պարտադրվում է օրենսդրորենամրագրել  3-րդ սեռը:

Մանրամասները՝ տեսանյութում: