Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ուսանողական խաղեր․ Արթուր Ավետիսյանը՝ օղակներ վարժության չեմպիոն

Հայաստանի մարզիկներն առաջին մեդալն են նվաճեց Նեապոլում տեղի ունեցող ամառային 30-րդ համաշխարհային ուսանողական խաղերում՝ Ունիվերսիադայում։

Այսօր կայացած մարմնամարզության օղակներ վարժությունում նա վաստակելով 14․900 միավոր, զբաղեցրել է առաջին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի։ Արթուր Ավետիսյանը մեկ հարյուրերոդականով առաջ է անցել 2017թ Ունիվերսիադայի փոխչեմպիոն, թուրք Իբրահիմ Չոլակից:

Իսկ ահա կանանց հրաձգության 10մ ատրճանակով վարժության որակավորման փուլին մասնակցած Էլմիրա Կարապետյանը 560-13x արդյունքով զբաղեցրել է 24-րդ տեղը եւ դուրս մնացել պայքարից: