Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Հասարակություն

Հրդեհ է բռնկվել բակի մանկական խաղահրապարակում

Երևանի Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 15 շենքի մոտ գտնվող մանկական խաղահրապարակում, սղարանի շուրջ  կրակ է բռնկվել։ Մինչև հրշեջների ժամանումը բնակիչները մարել են կրակը՝ դույլերով ջուր լցնելով։

Պատճառն ըստ բնակիչներից մեկի՝ երեխաներն են եղել, որոնցից մեկը լուցկի է վառել։

«Այդ պահին երեխաներ չեն եղել սղարանի մոտ, բայց տեսնելով կրակը անմիջապես վազել ենք դեպի սղարանը և փորձել ենք մարել»,- «Ա1+»-ին ասաց ականատեսներից մեկը։