Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Այրվածքաբանական ԲԿ տեղափոխված 3 տուժածների վիճակն էլ ծանր է․ Առողջապահության փոխնախարար (տեսանյութ)

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա  տեղի  ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված 3 քաղաքացիներ գտնվում են Այրվածքաբանական բժշկական կենտրոնում։ Հիվանդանոցում են  նաև Արարատի մարպետ Գարիկ Սարգսյանն ու Առողջապահության  փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ Վերջինիս խոսքով՝ 3 տուժածի վիճակն էլ ծանր է։

«Եվս մեկ հիվանդ՝ 13 տարեկան երեխա գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում, վիճակը միջին ծանրության է, բայց կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ունենք մեկ պացիենտ Էրեբունի ԲԿ-ում, ծնված 1973թ․ վիճակը ծանր է։ Արարատի բժշկական կենտրոնում էլ ունենք 2 պացիենտ, 7 տարեկան երեխա, և 42 տարեկան տղամարդ, վիճակները միջին ծանրության է, թեթև վնասվածքներ են փոքր սալջարդերի տեսքով։ Մեկ ծանր  հիվանդ էլ տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ»,-  լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետ Գարիկ Սարգսյանի խոսքով՝ ավտովթարը ամենայն հավանականությամբ գազելի պատճառով չի եղել։

«Տեղում ինձ համար գոնե պարզ էր, որ ամենայն հավանականությամբ մեղավորը Toyota-ի վարորդն է եղել»։

 

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի