Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

«Վարորդի կողքինը արագ եկավ ոտքով պատուհանը ջարդեց ու ինքը թռավ, ես էլ թռա». 7-ամյա Նարեն է պատմում (տեսանյութ)

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա  այսօր տեղի  ունեցած ավտովթարից փրկված 7-ամյա Նարե Գրիգորյանը Արարատի բժշկական կենտրոնում լրագրողներին մանրամասներ է պատմել, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը։

«Գազելը կանգնած էր, ինչ-որ մեքնենա և մեր մեքենան խփեցինք իրար»,- պատմել է նա ու հավելել․

 «Ես հետևին էի նստած, վարորդի կողքինը արագ եկավ ոտքով պատուհանը ջարդեց, ու ինքը թռավ, ես էլ թռա»։

Նարեին տեղափոխել են այլ մեքենա, որից հետո էլ հիվանդանոց։ Նա տատիկի, վարորդի և ևս մեկ հոգու հետ Վայքից գալիս էր Երևան։

 Նարեի խոսքով, մեքենայից դուրս են եկել միայն ինքն ու վարորդի կողքին նստած ուղևորը։