Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Կովերը անկել են Սեւանա լճից ջուր խմելուց հետո.անասնապահներն են հավաստիացնում (տեսանյութ)

Սեւանի ափին կովերը անկել են լճից ջուր խմելուց հետո։ Անասնապահը վստահեցնում է, որ այլ պատճառ չի կարող լինել։

Ըստ նրա, Սեւանա լիճը երբեք այսպես մամռակալած չի եղել, իր կովերը միշտ էլ լճից ջուր խմել են։

«Մոզը կծեց, արագ մտան ջուրը, հետո մի քանիսը մի կողմի վրա ընկան, մյուս մասն էլ՝ մյուս կողմի»։

Մյուս անասնապահները եւս հավաստիացնում են, որ  կովերի անկման պատճառը Սևանի ջուրն է։

Հիշեցնենք, նախօրեին  լուսանկարներ տարածվեցին, որ մի քանի կով է անկել՝ Սեւանա լճից ջուր խմելուց հետո։

Լրագրողների հարցին, թե պրակտիկայում նման բան նկատվե՞լ է, անասնաբույժ Հայկարամ Օհանյանյանն ասաց, որ իր գործունեության 50 տարիների ընթացքում նման բան երբևէ չի տեսել.

«Մեր մոտ բոլոր անասունները պատվաստված են ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ և սա առաջին բացառված դեպքն ա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իդեպ, այսօր ՀՀ Առողջապահության ֆբ-յան էջում գրառում է արվել Սևանա լճի վերաբերյալ վերջին օրերի մամուլի հրապարակումների առնչությամբ:

 

Առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ։

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք։

 

Իսկ ավելի վաղ ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեւորգի Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է աղմուկ հանած միջադեպին,երբ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Սեւանից ջուր խմելուց հետո կենդանիներ են սատկել։

Նա մասնավորապես գրել է.

«Փքման դեպքեր կան նաև Մարտունիում, հասցրել են սպանդի ենթարկել»: