Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

16 տարի շարունակ Իտալիայում անցկացվող «Արագած» երաժշտական փառատոնը Հայաստանում կանցկացվի (տեսանյութ)

16 տարի շարունակ Իտալիայում անցկացվող «Արագած» միջազգային երաժշտական փառատոնը այս տարի կանցկացվի Երևանում՝ հուլիսի 8-ին։ Ելույթ կունենան 15 հայտնի երաժիշտներ աշխարհի տարբեր անկյուններից։

Նրանք հանդես կգան 20 համերգով, որից 14-ի ժամանակ ելույթ կունենան պրոֆեսորները, իսկ 6-ին՝ ուսանողները: Համերգների մուտքն ազատ է։

Փառատոնի հիմնադիր և թավջութակահար Վահրամ Սարաջյանը նշում է, որ համերգին ելույթ ունեցող ուսանողների թիվը քիչ է. Հայաստանի տեղը չգիտեն։ «Նրանք վախենում են՝ կարծում են, որ Հայաստանը Իրանի, Իրաքի մոտ է, մի քիչ վտանգավոր է: Շատ ծնողներ չեն ուզում թողնել երեխաներին, բայց ինձ թվում է, որ այս տարին անցնի, կամաց-կամաց ուսանողները կավելանան»,- ասաց Վահրամ Սարաջյանը:

 

 Մանրամասները՝ տեսանյութում: