Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gimnastika
A A
Սպորտ

Ուսանողական խաղեր. Արթուր Ավետիսյանը մտել է եզրափակիչ փուլ

Իտալական Նեապոլ քաղաքում մեկնարկել են 30-րդ ամառային Ուսանողական խաղերը: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ է մտել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, նա օղակների վրա վարժության որակավորման փուլում վաստակել է 14,750 միավոր եւ երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Երիտասարդ մարզիկը ընդամենը մեկ տասնորդական միավոր է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք Իբրահիմ Չոլաքին, որը 2017 թվականին կայացած ՈւԽ-ի եւ 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն է: