Բացել լրահոսը Փակել լրահոսը
65827749_735676826850558_183473868944441344_n
A A
Հասարակություն

Գործող Սահմանադրությունն օգնեց հեղափոխությանը. Դանիել Իոաննիսյան

Վաղը՝ հուլիսի 5-ին, նշվում է ՀՀ Սահմանադրության օրը։ Այսօր այդ թեմայով քննարկում է տեղի ունեցել։ Մասնակիցների խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների ընթացքը պետք է հնարավորինս արագացնել, քանի որ այն նախկին իշխանությունների օգտին գրված Սահմանադրություն է։

«Գործող Սահմանադրությունը հիմնականում ժողովրդավարության իմիտացիայի Սահմանադրություն է»,-ասում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս Սահմանադրությունն օգնել է հեղափոխության իրականացմանը, բայց այն չի կարող մնալ անփոփոխ։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը ասում է.

«Սահմանադրական փոփոխությունները կարող են հետաձգվել, բայց զուգահեռաբար պետք է մտցնել լայնածավալ բարեփոխումների համակարգը»։

ՀԿ-ի ղեկավարն ասում է, գործող իշխանությունները տեղավորվում են նախկին իշխանությունների կողմից մշակված Սահմանադրությունում, և այսօր ոչ մի հստակ քայլ չի արվում՝ բացի դատաիրավական ոլորտի բարեփոխումներից։