Բացել լրահոսը Փակել լրահոսը
erik-grigoryan
A A
Հասարակություն

Նախարարը պարզաբանում է՝ ինչու է կանաչել Սեւանա լիճը. Aravot.am

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն Սեւան լճի, այսպես ասած՝ կանաչելու մի քանի պատճառներ նշեց, գրում է Aravot.am-ը:

Արդեն մի քանի օր է բնապահպանները լուսանկարներ են հրապարակում, որտեղ Սեւանա լճի գույնը կասկածելի է, մուգ կանաչավուն է: Էրիկ Գրիգորյանն այսօր ասաց, որ դրանք կապտականաչ ջրիմուռներն են, եւ լճի կանաչելու պատճառը մի քանի գործոնների հետեւանք է, դրանք հնարավոր է վերացնել։

Ըստ նախարարի լճի նման վիճակի պատճառը ե՛ւ մարդկային, ե՛ւ ոչ մարդկային գործոններն են: Օրինակ` մարդկային գործոնն, ըստ նախարարի, կոմունալ- կենցաղային կեղտաջրերն ու կոյուղաջրերն են, որոնք ավելացել են և պետք է մաքրվեն.

«Պարզ օրինակ՝ 10-15 տարի առաջ լվացքի մեքենաներ եւ այլն, այդքան մեծ քանակությամբ չէին օգտագործվում, իսկ դա մեծ քանակությամբ քիմիական նյութեր է առաջացնում»:

Նախարարն ասաց, որ այս մայիսին քիչ տեղումներն էլ պատճառ են եղել, նաեւ, նախարար, այսինքն՝ ֆոսֆոր-ազոտի լրացուցիչ քանակությունն է, լճում տեղադրված ցանցավանդակները, անգամ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը: Նախարարն այդ պատճառներից նշեց նաեւ բուսական տարածքները, որոնք անցել են ջրի հատակը: Գրիգորյանն ասաց, որ հաշվել են, թե որքան ափամերձ տարածքներ պետք է մաքրեն: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում