Արժանի չեն մեկնաբանության. Դավիթ Հարությունյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի համար անընդունելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների շրջափակման կոչը։
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ արված հայտարարություններին` նա ասաց, որ դրանք անհեթեթ են և արժանի չեն մեկնաբանության։
Հարցին, թե հնարավո՞ր է «Մարտի 1»-ի գործը քննվի անցումային արդարադատության շրջանակներում, Հարությունյանը պատասխանեց, որ չի կարծում, որ այդպիսի անհեթեթություն կլինի, և որ դա կհակասի ՀՀ Սահմանադրությանը։
Դիտարկմանը, թե Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարանզան անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել էր նաև «Մարտի 1»-ին և Թվիթերում գրառում էր կատարել նաև դրա վերաբերյալ, իրավաբանն ասաց, որ Կարանզան քաղաքական գնահատականներ է հնչեցրել, և «այդպիսի միջազգային փորձագետների կարծիքների հետ» հաշվի չի նստում։