A
A
Քոչարյանի կողմնակիցների ակցիան Կառավարության դիմաց կարճ տևեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրին Ռոբեր Քոչարյանի աջակիցները: Վերջիններս վանկարկում էին «Քոչարյան հերոս», ինչպես նաև վիրավորական արտահայտություններ հնչեցնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին:
Այնուհետև իմանալով, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում չի, և Կառավարության այսօրվա նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նրանք հայտարարեցին, որ իրենք շարունակելու են հետևել Քոչարյանի նիստերին և նրա ազատության համար պայքարելու են մինչև վերջ, և որոշեցին այդքանով իրենց ակցիան ավարտել: