A
A
Արշակն այլեւս Վովայինը չէ. Aravot.am
Աջակցիր «Ա1+»-ինՎերջերս ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին որդու հետ Սեւանում մենակ են տեսնում` առանց թիկնազորի, ինչը տեսնողների զարմանքն է հարուցում: Պարզվում է, ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորը Արշակ Հակոբյանի հետ միասին, այլեւս կապ չունի նախկին ոստիկանապետի հետ,գրում է Aravot.am-ը:
Ավելին` Արշակ Հակոբյանը նրա հրաժարականի երրորդ օրն իսկ հեռացել է հանրապետությունից եւ վերադարձել միայն 8-9 ամիս անց:
Aravot.am-ի տեղեկություններով, ներկայումս Արշակ Հակոբյանը նոր տեր է փնտրում նոր իշխանությունների մեջ ու փորձում է ցույց տալ, որ նախկին «շեֆի» հետ որեւէ առնչություն չունի: Բայց նաեւ, մեր աղբյուրը պնդում է, որ Վովա Գասպարյանն ինքն է հրաժարվել Արշակ Հակոբյանի եւ նախկին թիկնազորի ծառայություններից: