Բացել լրահոսը Փակել լրահոսը
Vardan nkar1
A A
Տնտեսություն

Այս հարկային փաթեթը ոչինչ չի տալիս. Վարդան Բոստանջյան

Հայաստանն ունի ոչ արդիական տնտեսական կառուցվածք: Մենք կարիք ունենք արմատական բարեփոփոխումների, իսկ այս հարկային փաթեթը ոչինչ չի տալիս, նշում է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ Նրա կարծիքով՝ շատերը կարող են ուրախանալ այն փաստից, որ եկամտի հարկը իջեցվել է 23 տոկոս, սակայն 150 հազար դրամ աշխատավարձ ստացող ճնշող մեծամասնության մոտ ոչինչ չի փոխվելու։ Փոփոխությունը կզգան համեմատաբար բարձր վարձատրություն ստացող մարդիկ։

 «Տնտեսական ազատ մրցակցության բացակայության պայմաններում որոշակի տնտեսվարող սուբկյեկտներ, որոնք երկար ժամանակ պատշաճ ձևով չեն կատարել իրենց պարտավորությունները և հիմա էլ կարծես թե շարունակում են նույն կերպ, կշահեն, իսկ  մյուսները կկրեն  ոչ արդարացի հարկային բեռ։ Պետք է այնպես անել, որ հարկային ծանրաբեռնվածություն կրողը ծանրաբեռնվածության տակ չզոհվի»։

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ խախտվել են սոցիալական ապահովության սկբունքները, և իշխանությունները նույնիսկ տեղյակ էլ չեն այդ մասին։ Իսկ փոփոխությունները կարող են ավելի մեծ խնդիրներ առաջացնել։ Այս 30 տարիների ընթացքում, նրա խոսքով, բավականին լուրջ պատմություն է կուտակվել և այն մերժելը  կարող է ստեղծել նոր Հայաստանին ոչ հարիր սոցիալական համակարգ։

«Ինձ մտահոգում է այն, որ մեր հասարակության ուշադրությունը բևեռված է արտաքին ներդրումների վրա, սակայն խնդիրը երկրի ներսում է, և պետք է մեր բնակչությունը սկսի ներդրումներ իրականացնել։ Իսկ կառավարությունը պետք է ստեղծի մեխանիզմներ և պայմաններ ու կազմակերպի ներքին ռեսուրսների ներդրումը և զարգացումը»։