Բացել լրահոսը Փակել լրահոսը
65720495_1070204779857488_5816820401069621248_o
A A
Տնտեսություն

Երևան-Արտաշատ մայրուղու վրա գործարարի կողմից կառուցվում է գյուղմթերքի մանրամեծածախ շուկա

Երևան-Արտաշատ մայրուղու վրա գործարարի կողմից կառուցվում է 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա։ Ինչպես «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես-համաժողովի ժամանակ էր ներկայացվել, արդեն մեկնարկել են կառուցման աշխատանքները:

Օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անձամբ է ծանոթացել տարվող աշխատանքներին:

Գյուղացիական տնտեսությունների և անհատ գյուղացիների համար ստեղծվում է բերքի իրացման առավել դյուրին և արդյունավետ միջավայր։

Ծրագրով նախատեսվում են կառուցել գյուղմթերքի համար նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, ինչպես նաև՝ հյուրատուն։

Ներդրողը պարտավորովում է առաջին մեկ տարում գյուղացիական տնտեսություններին տաղավարները տրամադրել անվճար։

Շուկան, գտնվելով «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչների գյուղմթերքի՝ իրացման և գնումներ կատարելու համար։

Նախատեսվում է շուկան շահագործման հանձնել մինչև տարեվերջ։

 

Արարատի մարզպետարան