A
A
Մեքսիկայում մոտ երկու մետր բարձրության կարկուտ է տեղացել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեքսիկայի Գվադալահարա քաղաքում ուժգին կարկուտի հետևանքով գետինը սառույցով է պատվել:
Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից:
Ըստ աղբյուրի, որը հղում է անում Economista պարբերականին՝ սառույցի հաստությունը որոշ շրջաններում մոտ երկու մետրի է հասնում:
Բազմաթիվ մեքենաներ գրեթե ամբողջությամբ սառույցի տակ են հայտնվել, շատ շենքեր՝ փլուզվել:
«Նման կարկուտ երբեք չէր եղել: Նման դեպք առաջին անգամ է գրանցվում»,- հայտնել է զինվորական հրամանատար Սերխիո Լոպես Լարան:
Diario de Mexico-ի տվյալներով՝ քաղաքը սառույցից մաքրելու աշխատանքներում ներգրավվել ծանր տեխնիկա, ինչպես նաև զինվորականներ, քաղաքացիական պաշտպանության ուժեր: