Ադրբեջանին միշտ զսպել է այն գիտակցումը, որ Հայաստանն իրենից ավելի ուժեղ է. Թ. Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը հարմար պահի է սպասում՝ Արցախի վրա հարձակվելու համար։
Բանախոսի խոսքով՝ Ադրբեջանը մեծ զարկ է տվել տեղեկատվական պատերազմին, ինչի վառ օրինակ եղան վաշինգտոնյան բանակցություններից հետո Էլմար Մամեդյարովի հայտարարությունները, ինչն էլ հայկական կողմը ստիպված եղավ հերքել։
Թևան Պողոսյանը կարևորեց հայկական կողմի քայլերը տեղեկատվական պատերազմի գործում՝ նշելով, որ չէր կարելի սպասել Մամեդյարովի հարցազրույցից անցեր 1 օր, որի ընթացքում ալեկոծվեց հասարակությունը, և միայն դրանից հետո ՀՀ ԱԳ-ն հանդես եկավ հերքման հայտարարությամբ։
Անդրադառնալով օրեր առաջ Կարմիր խաչի հովանո ներքո անձանց փոխանակություններին՝ նա նշեց, որ այդ քայլն Ադրբեջանի կողմից պայմանավորված էր ոչ հումանիզմով։
Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը ասել էր, որ ՄԱԿ-ը հունիսի 11-ին որոշում էր ընդունել, որով նախատեսվում էր Կարմիր խաչի հովանու ներքո պատերազմի տարիներին կորածների, գերի ընկածների, զոհվածների աճյունները փոխանակություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հարցին, թե արդյո՞ք իրատեսական է, Պողոսյանն ասաց, որ երկու պետությունների միջև բազմիցս այլ հարցերում պայմանավորվածություններ եղել են միջազգային կառույցների հովանու ներքո, սակայն Ադրբեջանը շատ դեպքերում խախտել է պայմանավորվածությունները։
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանին միշտ զսպել է այն գիտակցումը, որ Հայաստանն իրենից ավելի ուժեղ է։
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական որոշ լրատվականների՝ Մամեդյարովը հայտարարել էր, թե Վաշինգտոնում Մինսկի խումբը նոր փաստաթուղթ է առաջարկել, որում նշված է եղել Արցախից հայկական զինուժի դուրսբերման ու խաղաղապահների տեղակայման մասին։