A
A
Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նույն օրը նախագահն ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։