Բացել լրահոսը Փակել լրահոսը
65838593_364927150892052_5298091937734066176_n
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազը պարգևատրվեց շնորհակալագրով (տեսանյութ)

Հայաստանի դատախազության 101-րդ տարեդարձի և դատախազության աշխատակցի օրվա առիթով դատախազության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Տոնոյանի, Արարատ Միրզոյանի, Վալերիյ Օսիպյանի, Արթուր Վանեցյանի և այլոց կողմից։

Հատկանշական է, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից շնորհակալագրով պարգևատրվեց ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը՝ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։

Նշենք, որ Կարեն Բիշարյանը Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրող դատախազներից է։

Միջոցառման ավարտից հետո Կարեն Բիշարյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, նշեց, որ իր պարգևատրումը կապված չէ Քոչարյանի գործի հետ: «Պարգևատրումը իմ աշխատանքի գնահատականն է՝ անկախ նրանից, թե որ գործում եմ ես ներգրավված եղել, բոլոր գործերում ես աշխատել եմ իմ պարտականությունները պատշաճ կատարել: Ամենևին պետք չէ փորձել այդ գործի հետ որևէ կապ կապել»,- շեշտեց Կարեն Բիշարյանը: