Բացել լրահոսը Փակել լրահոսը
65539407_2476084159278252_8276535226457391104_n
A A
Հասարակություն

Քաղծառայողի թափուր տեղի համար հայտարարություններն այսուհետ կհրապարակվեն էլեկտրոնային համակարգով (տեսանյութ)

Քաղաքացիական ծառայությունը պետք է ծառայի հասարակությանը, քաղծառայությունը նախկինի նման չպետք է դիտարկել որպես դիրք, այլապես պետական համակարգում դրական փոփոխություններ չեն նկատվի։ Այդ մասին «Քաղաքացիական ծառայության բարեփոխումների ընդհանուր փիլիսոփաությունը» թեմայով քննարկման ժամանակ նշեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը:

Նրա համոզմամբ՝ քաղծառայության համար կարևոր է 4 բաղադրիչ՝ արժանիքահեն համալրումը, կատարողականի գնահատումը, քաղծառայողի վերապատրաստումն ու ուսուցումը և նախկինում էթիկայի, իսկ այժմ՝ նոր օրենսդրությամբ անվանված բարեվարքության համակարգը: Այս ամենի ոչ  ճիշտ լինելը բերելու է ոչ ճիշտ կազմակերպված աշխատանքի:

 Նոր օրենքի կարգավորումներով՝ քաղծառայության համակարգում մասնագիտական առաջխաղացումը կարող է տեղի ունենալ միայն մրցույթի մասնակցելու արդյունքում: Նոր դրույթով՝ մրցույթները դասակարգվում են երկու տեսակի՝ ներքին և արտաքին: Հաջորդ կարևոր փոփոխությունը մրցույթի կազմակերպման ընթացակարգի թվայնացումն է: Այսուհետ քաղծառայողի թափուր տեղի համար հայտարարությունները կհրապարակվեն էլեկտրոնային համակարգով: Թափուր պաշտոնի համար դիմորդները ևս պետք է իրենց դիմումները ներկայացնեն էլեկտրոնային համակարգով, մանրամասնեց համալրման և կատարելագործման վարչության պետ Կարինե Գևորգյանը:

Մշակվել են նաև թեստավորման գնահատման նոր չափանիշներ: Եթե նախկինում 50 թեստային առաջադրանքի համար անցողիկ շեմ էր համարվում 90 միավորը, ապա նոր օրենքի կարգավորմամբ՝ մասնագիտական խմբի պաշտոնի համար անցողիկ շեմ է համարվում 40 միավորը, իսկ ղեկավար խմբի պաշտոնների համար՝ 43 միավորը: Ի դեպ, այժմ քաղծառայության պաշտոնը դասակարգվում է երկու խմբերի՝ ղեկավար և մասնագիտական՝ նախկին չորս խմբերի փոխարեն:

Գարուշ Դավթյանը ավելացրեց, որ կրտսեր քաղծառայության հավակնորդները այժմ մրցույթին մասնակցելու համար պետք է ունենան բազմակողմանի գիտելիքներ՝ տեղեկացված լինեն Սահմանադրությունից, քաղծառայությունից, ինչպես նաև լավ տիրապետեն հայոց լեզվին և բարեվարքության կանոններին: