Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել եւ ոչնչացվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության՝  Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում իրականացված հսկողություն արդյունքում հրապարակված տեսնյութը (https://www.facebook.com/Yerevanofficial/videos/2056817034624565/) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել է որպես ահազանգ, որի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանին պատկանող այդ իրացման կետում:

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց և թերի մակնշմամբ սննդամթերքներ:

 Ժամկետանց

Թխվածքաբլիթ Աստղաբույլ՝ 650գր, եփած խոզապուխտ Գանձասար՝ 1կգ, սիրողական եփած երշիկ Աթենք՝ 200գր, եփած երշիկ մորտադելա Աթենք՝ 770գր, նրբերշիկ Գանձասար՝ 1 տուփ, նրբերշիկ Չիկագո Բիելլա՝ 1 հատ, նրբերշիկ հատուկ Ցարսկի Պրոդուկտ՝ 7 տուփ, եփած երշիկ  սիրողական Աթենք՝ 2 տուփ, եփած երշիկ սիրողական Ցարսկի Պրոդուկտ՝ 3 հատ, ալյուր եգիպտացորենի Կուբանսկայա Մատուշկա՝ 3 կգ, կրեկեր ծովի աղով՝ 1 տուփ, լուծվող սուրճ Լոռ՝ 2 տուփ, կոնֆետ Ռաֆաելլո՝ 2 հատ, պահածոյացված սարդինայի ֆիլե՝ 1 տուփ, արգանակ Գալինա Բլանկա՝ 147 հատ, շոկոլադե հավաքածու Ֆեռռերո Ռոշեր՝ 1 տուփ:

Թերի մակնշմամբ

Պանիր լոռի 2,5 կգ, Աֆտաբ հալած յուղ 1.7 կգ, լազանիա 5 տուփ, քաբաբի խճողակ 4 կգ:

Ժամկետնանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, տրվել է մակնշման խախտումները վերացնելու կարգադրագիր:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է թեժ գծի հեռախոսահամարները՝ 010 206040 կամ 012 906090, և հորդորում ահազանգել իրացման և հանրային սննդի կետերում ցանկացած բնույթի՝ սանիտարահիգիենիկ, մակնշման, ժամկետանցության և այլ, խախտումներ նկատելու դեպքում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին