Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԵԽ փորձագետների հետ կքննարկվի ապօրինի գույքի բռնագաձման մասին օրենքի նախագիծը. Արդարադատության նախարար (տեսանյութ)

Առանց մեղադրական դատավճռի  գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման մասին Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը վաղը փակ հանդիպում կունենա Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին նախագծի վերաբերյալ ԵԽ փորձագետների հետ:

Այսօր կառավարության նիստից հետո «Ա1+»-ի հարցին պատասխանելով՝ ասաց նախարարը:

«Մեր նախագծի վերաբերյալ ԵԽ փորձագետները որոշակի դիտարկումներ են արել, վաղը քննարկելու ենք այդ դիտարկումները»,-նշեց Ռուստամ Բադասյանը:

Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչպես է ապացուցվելու՝ գույքը  անօրինակա՞ն է ձեռք բերվել, թե ոչ, նախարարն ասաց, որ այդ մեխանիզմները օրենքում կան։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ գույքի անօրինականության հարցը դատարանի վճռով է որոշվելու, եւ վճիռը ոչ թե անձին է վերաբերվելու, այլ՝ գույքին:

«Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք՝ քանի որ դատավճիռը քրեական գործերին է վերաբերում, այս «առանց դատավճռի» տերմինը նշանակում է, որ անձի մեղավորությունը քրեական դատավարության կարգով հաստատված լինելուն է վերաբերում, ոչ թե նրան, որ ՀՀ-ում հնարավոր է երբևէ որևէ մեկի սեփականության իրավունքին միջամտել՝ առանց դատարանի»,- հստակեցրեց նախարարը:

«Ա1+»-ի հարցին պատասխանելով՝ Ռուստամ Բադասյանը նշեց, որ դեռեւս ցմահ բանտարկյալների խնդիրներին  ծանոթ չէ, սակայն  խոստանում է՝ ցմահները նրա ուշադրության կենտրոնում լինելու են: