A
A
Զգոն եղեք. Երեւանում գրպանահատությունների թիվն աճել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում գրպանահատության դեպքերի թիվն աճել է՝ տեղեկացնում են Ոստիկանության Երևան քաղաքի քաղաքային վարչությունից: 2018-ի ընթացքում արձանագրվել է գրպանահատության 518 դեպք, մինչդեռ այս տարվա սկզբից մինչ օրս` արդեն 314-ը։ Դրանցից բացահայտվել է 147-ը:
Դեպքերի մեծ մասը երթուղայիններում են եղել: Ոստիկանությունը պնդում է , որ արձագանքում է ցանկացած ահազանգի, բայց նաեւ խորհուրդ է տալիս քաղաքացիներին ավելի զգոն եւ ուշադիր լինել սեփական իրերի նկատմամբ: