A
A
Լեո 35 հասցեն Սամվել Ալեքսանյանին է սպասում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱվագանու ԲՀԿ անդամ Հռիփսիմե Առաքելյանը խոսենց Լեո 35 հասցե խնդիրների մասին։
Նա նշեց, որ այդ տարածքում բոլոր տներն էլ վատ վիճակում են գտնվում, սակայն ինքը անընդատ խոսում է Լեո 35 հասցեի մասին, որովհետև ամենասարսափելի վիճակում այդ տունն է գտնվում։
«Մարդիկ ասում են՝ էդ ինչի՞ ես Լեո 35-ի մասին խոսում։ Որովհետև դուք չեք գնացել, տեսնեք, թե ինչ է կատարվում Լեո 35-ում»,- ասում է ԲՀԿ անդամը։
Հռիփսիմե Առաքելյանը հավելեց, որ այս հասցեն կապում են Սամվել Ալեքսանյանի հետ և բոլորը սպասում են, որ Սամվել Ալեքսանյանը գնի ու խնդիրը լուծի, բայց դրանք միայն խոսակցություններ են, և չկա հաստատված ոչ մի տեղեկատվություն։
«Իմ քայլ» խմբակցությունից Լեւոն Հովհաննիսյանն էլ նշեց, որ նման դեպքերը բազմաթիվ են, և նմանատիպ հարցերի համար պետք է ընդհանուր լուծում գտնել։