A
A
Պայթյուն՝ Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է հնչել գյուղի գլխավոր փողոցւմ գտնվող վուլկանացում Արգոնի զոդում արհեստանոցում,գրում է shamshyan.com-ը։
Պայթյունի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել արհեստանոցից և քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև հարևանությամբ գտնվող տան խոհանոցի և ննջասենյակի պատերը, կահույքն ու որոշ գույք թափվել են։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում