Բացել լրահոսը Փակել լրահոսը
939450
A A
Հասարակություն

Մինչեւ 18 տարեկան քաղաքացիների բուժօգնությունն անվճար կլինի

Հայաստանում 0-18 տարեկան քաղաքացիները պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում կստանան անվճար բուժօգնություն: Կառավարությունը 12 մլրդ դրամ կհատկացնի՝ դա իրականացնելու համար:

Այսօր կառավարության նիստի ժամանակ Առողջապահության նորանշանակ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց այդ նախագիծը:

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ծնողները դեղամիջոցների համար գումար չեն տալու եւ հիվանդանոցից դուրս գալուց որեւէ գումար վճարած չեն լինելու:

Առողջապահության փոխանախարարը պարզաբանեց, որ կլինեն արտահիվանդանոցային ծառայություններ, որոնք վճարովի կլինեն:

12 մլրդ դրամից 5,1 մլրդ դրամի մի մասն ուղղվելու է ծառայությունների գների համահարթեցմանը, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: 

Կառավարությունն ընդունեց որոշումը: