Բացել լրահոսը Փակել լրահոսը
Երևանի 2800 ամյակի այգու արձանները
A A
Բիզնես

Երևանի 2800 ամյակի այգու արձանները

Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստեր երևանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված Երևանի 2800 ամյակի այգու մասին: Շատերին են հետաքրքրում այգու արձանները: Նշենք, որ այգու տարածքում տեղադրված են բրոնզաձույլ 7 արձաններ՝ պատվիրված և պատրաստված հատուկ այգու համար: Այգու մուտքի հատվածում տեղադրված են Էրեբունի ամրոցի որմնանկարների նմանությամբ պատրաստված ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ: Երևանի քարտեզի տեսքով շատրվանի 4 անկյուններում առկա ավազանների մեջ տեղադրված են երեխաների  բրոնզաձույլ 4 ջրային արձաններ («Հոգատարություն», «Երևակայություն», «Երջանկություն», «Անաղարտություն»), ինչպես նաև նավակով երեխայի արձան («Մանկություն»)` Երևանյան լիճը խորհրդանշող հատվածում: Արձանները խորհրդանշում են 1970-1980-ական թվականների Երևան քաղաքի մանուկների կերպարները:

Այցելուների համոզմամբ՝ «Հոգատարություն» արձանի ցայտաղբյուրից ջուր խմելը երիտասարդացնում է: 

Այգու տարածքում տեղադրված արձանները պատրաստել է  քանդակագործների խումբ՝ Արմեն Սամվելյանի ղեկավարությամբ:

Այգու վերջնամասում գտնվում է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան), որը տեղադրվել է 1980 թվականին: Ի դեպ, Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այս այգու հետ կապ չունի. այն պահպանվում է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից:

Այգում տեղադրված է նաև Երևանի և Էրեբունի ամրոցի խորհրդանիշներով հուշաքար, որի վրա առկա է այգու մասին համառոտ տեղեկություն՝ 4 լեզվով: