Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+nersesyan gor 26,06,
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Գոռ Ներսեսյանը չորրորդ մեդալը ապահովեց Հայաստանի համար (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) չորրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական 2-րդ խաղերում:

Այսօր կայացած քառորդ եզրափակիչ փուլում նա 3:2 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Բայրամ Մալկանին եւ մտավ կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ մինչ այդ կիսաեզրափակիչ փուլի ուղեգրեր էին նվաճել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Կիսաեզրափակիչ մարտերը կկայանան հունիսի 28-ին: