Բացել լրահոսը Փակել լրահոսը
hovhannisyan gurgen
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Գուրգեն Հովհաննիսյանը պարտվեց

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ քաշային կարգ) չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակիչ փուլի արգելքը եւ նույնպես մնաց առանց մեդալի: Նրա ընթացիկ մրցակիցը Գերմանիայի ներկայացուցիչ Նելվի Տիֆակն էր, ում հայ բռնցքամարտիկը պարտվեց 2:3 հաշվով։

Այսօր Հայաստանի բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաեւ Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Գոռ Ներսեսյանը (81 կգ)։