Օրենք է պետք, որ բանակում չծառայածի մտքով չանցնի, որ կգա իշխանության. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի և Վրաստանի միջև եղած խնդիրը կարող է պատճառ դառնալ, որ Հայաստանի երրորդ սահմանը փակվի, իսկ Իրանի հետ սահմանը ևս վտանգված է, քանի որ Իրանը ԱՄՆ-ի հետ պատերազմի շեմին է. կարծում է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը հույսեր է տալիս Արևմուտքին, որ Հայաստանը կհանի Ռուսաստանի դեմ:
Գուրգեն Եզիազարյանը կարծում է, որ Ռուսաստանի հետ կապված հրապարակումներում պետք է զգույշ լինել. «Ձեր այդ տխմարությունները դառնում են տեղեկանքներ և նստում մարդկանց սեղանների վրա: Վաղը, մյուս օրը անհասկանալի կլինի, թե այս կամ այն չինովնիկը ինչու իրեն այդպես պահեց»:
«ԵԽԽՎ-ում 115 պատգամավորից 12- դեմ են քվեարկել, որից երկուսը հայեր են, էն մեկը պարզվում է՝ սխալվել է, հետո սխալը ուղղել է, որովհետև հասկացել է որ հիմարություն է արել։ Մեկ էլ Իգիթյա՞նն է սխալվել, մենք չե՞նք իմանում՝ ով է Իգիթյանը, հակառուս մինչև վերջ: Այս խայտառակությունները մի օր կհավաքվեն ու որակ կտան, առանց այդ էլ Սորոսն է եկել իշխանությանն, և նա է նշանակում հերթական բանակում չծառայածին աշխատանքի: Պետք է հետագայում մենք օրենք հանենք, որ բանակում չծառայածի մտքով չանցնի, որ կգա իշխանության»,- ասում է նա: