Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks(1)
A A
Սպորտ

Հայաստանի 6 բռնցքամարտիկներին մեկ քայլ է բաժանում եվրոպական մեդալներից

Մինսկում ընթացող Եվրոպական 2-րդ խաղերի բռնցքամարտի մրցաշարում այսօր հայտնի դարձան քառորդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: Հայաստանի 11 պատվիրակներից 6-ն իրենց քաշային կարգում մտել են ուժեղագույն ությակ: Դա նշանակում է, որ նրանց եվրոպական մեդալից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ:

Կանանց մրցաշարում պայքարը շարունակում է 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը վաղը մրցելու է լեհ Սանդրա Դրաբիկի հետ:

Տղամարդկանց մրցումներում հաջող են հանդես գալիս մեր 5 բռնցքամարտիկները: Վաղը նրանք նույնպես կանցկացնեն քառորդ եզրափակիչ վճռորոշ մարտերը: Ահա այդ զույգերը.

52 կգ քաշային կարգ՝ Բարեղամ Հարությունյան – Գաբրիել Էսկոբար (Իսպանիա)

60 կգ՝ Կարեն Տոնականյան – Կալում Ֆրենչ (Մեծ Բրիտանիա)

64 կգ՝ Հովհաննես Բաչկով – Ալեքսանդրիս Ցանիկիդիս (Հունաստան)

81 կգ՝ Գոռ Ներսեսյան – Բայրամ Մալկան (Թուրքիա)

91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան – Նիլվի Տիաֆակ (Գերմանիա)

 

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի արդյունքերով որոշվելու են նաեւ 2019թ Եվրոպայի առաջնության մեդալակիրները: