Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

«Ադեկվադ»-ի ղեկավարը վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության

«Ադեկվադ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն ՖԲ գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իրեն հրավիրել են քննչական կոմիտեի Արաբկիրի բաժին։

«Ա1+»-ի հետ զրույցում Դանիելյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու էին իրեն հրավիրել քննչական կոմիտե։ «Հրավիրող բաժանմունքի պետը տեղում չէր։ Մենք պայմանավորվեցինք վաղը հանդիպել։ Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ինձ հրավիրել են, իբր թե, պատգամավոր Գայանե Աբրահամյանի հասցեին սոցիալական ցանցերով սպառնալիք հնչեցնելու առթիվ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ վաղը ժամը 12-ին կրկին գնալու է քննչական կոմիտե։

Այս կապակցությամբ զրուցեցինք Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանի հետ։ «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ Դանիելյանը կոմիտե է հրավիրվել ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հարցին, թե ո՞վ է հաղորդում ներկայացրել, կոմիտեի խոսնակն ասաց, որ Աբրահամյանն է ներկայացրել։ «Արթուր Դանիելյանը հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով»,- նշեց Հարությունյանը։  

Վերջինս հավելեց, որ մանրամասներին չի տիրապետում՝ նշելով, որ ՖԲ ցանցում ինչ-որ օգտատեր  Գայանե Աբրահամյանին հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, և այդ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Ադեկվադ»-ի ղեկավարը վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության։

ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը Սահմանադրական դատարանի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարեց, որ ինքը նույնպես այս գործով հրավիրվել է հարցաքննության