Բացել լրահոսը Փակել լրահոսը
parlament
A A
Հասարակություն

Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանում. Aliq.ge

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում: Ակցիայի մասնակիցների խոսքով բողոքի պատճառը խորհրդարանի պատգամավորների սովորական ռեժիմով նիստի անցկացումն է, հայտնում է aliq.ge-ն։

Խորհրդարանի նիստին այսօր ընտրվելու է նաև խորհրդարանի նոր խոսնակը:

Խորհրդարանի նիստը, սակայն, մեկնարկել է մեծ աղմուկով: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են օրակարգային հարցերը փոխել, ըստ նրանց, գլխավոր հարցը պետք է դառնա Գիորգի Գախարիայի հրաժարականը և ձերբակալվածների ազատ արձակումը:

Խորհրդարանի դիմաց ակցիայի մասնակիցները սուլում են՝ վանկարկելով Գախարիա հեռացիր:

Նիստը մեկնարկելուց մի քանի րոպե անց այն ընդհատվեց:

aliq.ge-ն տեղեկացրել էր նաեւ, որ Վրաստանի խորհրդարանի դիմաց արդեն երկրորդ օրը 6 ուսանող հացադուլ է հայտարարել: Նրանք չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի որ շրջաններից ևս միանալու են հացադուլ հայտարարած ուսանողներ: