Բացել լրահոսը Փակել լրահոսը
pargev
A A
Հասարակություն

Անցումային արդարադատություն կոչվածը ոչ մի կապ չունի ապագայի հետ. Պարգեւ Օհանյան (տեսանյութ)

Անցումային արդարադատության մասին, ըստ պաշտոնաթող դատավոր Պարգեւ Օհանյանի,   կարելի է դեռ չխոսել, քանի որ ավելի լավ է առաջ նայել, քան ՝հետ: Նրա խոսքով՝ անցումային արդարադատություն կոչվածը ոչ մի կապ չունի ապագայի հետ:

«Ճիշտ է ՝ սխալների վրա սովորելու համար պետք է նաեւ հետ նայել,  բայց ոչ այդքան հաճախ, որքան հիմա անում ենք եւ որի պատճառով, ըստ իս, առաջ չենք շարժվում»,-ասաց Պարգեւ Օհանյանը «Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» աշխատանքային քննարկման ժամանակ:

Ըստ «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգեւ Օհանյանի՝ պետք է  բարեփոխումներ  արվեն՝ թե՛ օրենսդրական, թե՛ կադրային:

«Վեթթինգը անհրաժեշտ բան է, եւ այն պետք է ուղեկցի, պետք է զուգահեռ գնա դատաիրավական բարեփոխումների հետ:  Անցումային արդարադատության միջոցով, հիմնական գործիքի՝ ճշմարտության եւ հաշտեցման հանձնաժողովների միջոցով, պետք է հավաքել անհրաժեշտ նյութեր, նոր երեւան եկած հանգամանքներ գտնել, հավաքել, դրանց միջոցով գործող դատական ինստիտուտներին դիմել, բեկանել նախկին վճիռները եւ վերականգնել անձանց խախտված իրավունքները»,-նշեց Պարգեւ Օհանյանը:

Ինչ վերաբերում է  դատաիրավական բարեփոխումներին, պարոն Օհանյանը  կարծում է, որ դրա հողը օրենսդրությունն է, որի տխուր վիճակը մենք տեսնում ենք. «Կարծում եմ,  որ պետք է ստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ, փոքրիկ խմբեր՝ տարբեր օրենքների մշակման համար եւ պետք է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով»: