Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess danielyan
A A
Սպորտ

Էլինա Դանիելյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Վալենտինա Գունինան

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը հունիսի 27-ին կանցկացնի Women Speed Chess Championship մրցաշարի վերջին՝ եզրափակիչ մրցամարտը:

Նշնեք, որ chess.com կայքի կողմից անցկացվող այս մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստուհի. յոթ բարձր վարկանիշ ունեցողներ, իսկ 8-րդը որոշվել էր որակավորման մրցաշարում, որի հաղթող էր դարձել հենց մեր հայրենակիցը:

Էլինա Դանիելյանը նախ քառորդ եզրափակիչում հաղթել էր Եկատերինա Լախնոյին: Կիսաեզրափակիչում նա 15:13 հաշվով պարտության է մատնել հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալիին: Եզրափակիչում Էլինա Դանիելյանը կհանդիպի ռուսաստանցի Վալենտինա Գունինայի հետ, որը կիսաեզրափակիչում 16,5:14,5 հաշվով հաղթել է իր հայրենակից Ալեքսանդրա Կոստենյուկին:

Եզրափակիչ մրցամարտը կանցկացվի նույն մրցակարգով. 90 րոպեում կգործի 5 րոպե + 1 վայրկյան ժամակարգ, 60 րոպեում՝ 3 րոպե + 1 վայրկյան, 30 րոպեում՝ 1 րոպե + 1 վայրկյան:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 20 հազար դոլար է, որից 3 հազարը բաժին կհասնի հաղթողին: