Բացել լրահոսը Փակել լրահոսը
AIN
A A
Պաշտոնական

Փրկարարները գետից դուրս են բերել ոտքը վնասած ԱՄՆ քաղաքացուն

Հունիսի 24-ին, ժամը 18:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժի մոտակայքում քաղաքացին գետում վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ գետից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս.Հ.-ին (ԱՄՆ քաղաքացի, ծնված 1990 թ.) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: