Բացել լրահոսը Փակել լրահոսը
jrantsq.thumb
A A
Պաշտոնական

Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը

Հունիսի 24-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: