Բացել լրահոսը Փակել լրահոսը
240619KnchKomitSteghcKhor
A A
Պաշտոնական

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին անց է կացրել խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող  հարցերին:

Երկրի ղեկավարը կարեւորել է կառույցի ձեւավորումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախատեսված աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։