Բացել լրահոսը Փակել լրահոսը
avia
A A
Պաշտոնական

Smartavia ընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Երևան- Մոսկվա - Երևան երթուղով

Smartavia ընկերությունը հուլիսի 12-ից շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ թռիչքներ կսկսի իրականացնել Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո օդանավակայան)- Երևան երթուղով:

Չվերթերը կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով՝ երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Հիշեցնենք, որ Smartavia ընկերությունը հուլիսի 11-ից սկսելու է չվերթեր իրականացնել նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ- Երևան երթուղով:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ