Բացել լրահոսը Փակել լրահոսը
lars
A A
Հասարակություն

Հայկական ավտոբուսը կանգնեցվել է Լարսում՝ արգելված բեռ տեղափոխելու համար

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։