Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroxaxer (1)
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Մրցումային 4-րդ օրը Հայաստանից հանդես կգան 6 մարզիկ

Մինսկում ընթացող Եվրոպական 2-րդ խաղերի մրցումային 4-րդ օրն առաջինը սկսեցին կին հրաձիգները, որոնք կմրցեն 10մ օդամղիչ հրացան վարժությունում: Հայաստանից այդ մրցաշարում հանդես կգա Ալլա Պողոսյանը:

Կանանցից հետո կրակագիծ դուրս կգան տղամարդիկ, որոնք նույն վարժությունում կորոշեն ուժեղագույնին: Հայաստանը կներկայացնի հրաձիգ Հրաչիկ Բաբայանը:

Այսօր իր առաջին հանդիպումները կանցկացնի մեր միակ բաթմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը: Խմբային փուլում նրա մրցակիցները կլինեն մոլդովացի Վլադա Գինգան, դանիացի Լինե Կյաերսֆելդը եւ իսրայելցի Քսենյա Պոլիկարպովան:

Հայաստանի բռնցքամարտիկներն այսօր կանցկացնեն իրենց հերթական մարտերը: 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 1/8 եզափակիչում կմրցի Բելառուսը ներկայացնող ադրբեջանցի մարզիկ Էմիլ Ալիեւի հետ: 56կգ քաշային կարգի նույն փուլում Ժիրայր Սարգսյանի մրցակիցը իռլանդացի Կուրտ Ուոլկերն է, իսկ 91կգ քաշում Գուրգեն Հովհաննիսյանը հանդիպելու է Թուրքիայի ներկայացուցիչ Մուչաիտ Իլյասի հետ: