Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Հասարակություն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի իրականացրած հետազոտության համաձայն՝ ՔԿՀ-ում պատիժը կրող տրանսգենդեր անձի հետ սեռական հարաբերության արժեքը բանտերում (տեսանյութ)

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի իրականացրած հետազոտության համաձայն՝ ՔԿՀ-ում պատիժը կրող տրանսգենդեր անձի հետ սեռական հարաբերության արժեքը բանտերում տատանվում է 10 000- 30 000 դրամի սահմաններում։

Ըստ կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանի՝ Հայաստանյան ՔՀԿ-ներում իրենց պատիժը կրող նույնասեռական և տրանսգենդեր անձինք կրկնակի խոցելի վիճակում են հայտնվում ազատազրկման վայրերում։

Այստեղ գերակայում է քրեական ենթամշակույթի չգրված օրենքները և նրանք հայտնվում են խցերում, որոնք նախատեսված են այս խմբի անձանց համար։ Գողական չգրված օրենքներից ելնելով՝ այլ դատապարտյալները չեն կարող նույն միջավայրը կիսել ԼԳԲՏ անձի հետ, նույն խուցը կիսել, միասին հաց ուտել, անգամ ձեռքով դիպչել։ Նրանք քրեական ենթամշակույթի կանոններով համարվում են ամենաստորին խումբը և սա նորմավորվում է գողական օրենքերով և քրեական ենթամշակույթի կանոններով։

Հենց իրենց կարգավիճակով պայմանավորված՝ նրանք կատարում են մաքրության, աղբահանության, սանմաքրման աշխատանքները։ ՔԿՀ-ներում այս աշխատանքը խարանված է, համարվում է ստորացուցիչ և «նորմալ մարդկանց» ոչ հարիր։

Բանտերում չկա հավաքարարի հաստիք, մաքրությանը հետևելը չվճարվող կամավոր աշխատանք է, սակայն ըստ նույն չգրված օրենքների՝ եթե անձը գտնվում է «գոմիկների խցում», պարտավոր է կատարել այդ աշխատանքը։

«Այս անձանց հետ հարաբերությունները կարգավորելիս համակարգն՝ ի դեմս ՔԿՀ-ների պետերի աշխատակազմի, հաշվի է նստում տարիների ընթացքում ձևավորված գողական նորմերի հետ»,-ասում է իրավապաշտպանը։ Կանանց գաղութում պատկերն այլ է՝ նույնասեռական կանայք պատիժը կրում են ընդհանուր խցերում։

Մանրամասները՝ տեսանյութում։