A
A
Լյովա Գեւորգյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ֆաենցա քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ քաշային կարգ) դարձել է չեմպիոն։ Եզրափակիչ գոտեմարտում նա 6։3 հաշվով կամային հաղթանակ է տոնել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոեւի նկատմամբ։ Մինչ այս նա 4։0 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Սագադուլլա Ագաեւին, 10։0՝ հույն Գկիվի Բլիացեին, 11։0՝ բուլղարացի Վասիլե Կարամֆիլկովին, 10։0՝ մակեդոնացի Ռեջեպ Հաջարիին։
Մեր 48 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանն ու 60 կգ քաշային Գենիկ Ասատրյանը արժանացել են արծաթե մեդալի, քանի որ պարտվել են եզրափակչում, իսկ 71 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը դարձել է բրոնզե մեդալակիր: