Բացել լրահոսը Փակել լրահոսը
kirakosyan tigran
A A
Սպորտ

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց Մինսկում տեղի ունեցող Եվրոպական խաղերում։

Սամբոյի մրցաշարում մեր 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը եզրափակիչ մարտում 4:0 հաշվով վստահ հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Աղասիֆ Սամադովին եւ արժանացավ ամենաբարձր պարգեւին։

Արսեն Ղազարյանը (74 կգ) այսօր բրոնզե մեդալ նվաճեց: Այսպիսով, Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող 6 սամբիստները 3 մեդալ նվաճեցին (հունիսի 22-ին արծաթե մեդալակիր էր դարձել Դավիթ Գրիգորյանը (82 կգ):