Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մինսկ-2019․ Արսեն Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի սամբիստին և կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայաստանի երեք սամբիստներն այսօր մեդալ նվաճելու հնարավորություն ունեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական 2-րդ խաղերում:

Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ) հաղթեց առաջին երկու մրցակիցներին եւ մտավ եզրափակիչ: Այստեղ նա կհանդիպի ադրբեջանցի Աղասիֆ Սամադովի հետ:

Գրիգոր Սահակյանը (90 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար, քանի որ պարտություն կրեց կիսաեզրափակիչում՝ զիջելով Սերգեյ Ռյաբովին՝ 1։3: Նա 3-րդ տեղի համար մրցամարտում կմրցի վրացի Պատա Ղվինաշվիլու հետ:

Արսեն Ղազարյանը (74 կգ) չնայած 1/4 եզրափակիչում անհաջողության մատնվեց, սակայն հետո սփոփիչ մենամարտում հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ մտավ փոքր եզրափակիչ: Այստեղ մեր սամբիստը բրոնզե մեդալը կվիճարկի իր հայրենակից Գեորգիոս Մարգարյանի հետ, որն այս մրցումներում ներկայացնում է Հունաստանը: