Բացել լրահոսը Փակել լրահոսը
1555781206_0_107_1756_1095_600x0_80_0_0_3603ce84d72c39a72f2307047f9d5786
A A
Հասարակություն

Թբիլիսիում հարձակվել են «Ռոսիա 24»-ի նկարահանող խմբի վրա (տեսանյութ)

Թբիլիսիում հարձակվել են «Ռոսիա 24» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա։ Լրագրողը հարցազրույց վերցնելիս է եղել տուրիստական գործակալությունների սեփականատերերից՝ պարզելու համար, թե ինչի կհանգեցնի Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիաթռիչքների հետաձգումը, երբ նրան են մոտեցել մի քանի հոգի, հայտնում է vesti.ru-ն։

Վերջինները ազգայնական գաղափարներ են բացականչել, փորձել ծեծել լրագրողին եւ օպերատորին։ Ներկաների միջամտությունից հետո նրանք փախուստի են դիմել։